Հայ գեղասահորդները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 29-ից ապրիլի 2-ը` Հելսինկիում: Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին.
«Sophia Trophy» միջազգային երկրորդ մրցաշարում ցուցադրած հաջող ելույթից հետո Սլավիկ Հայրապետյանը կմեկնի Ադլեր` օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի մոտ, որը վերջին շրջանում աշխատում է մեր մարզիկի հետ:
Անաստասիա Գալուստյանին կմարզվի Մոսկվայում, նաև կնախապատրաստվի փետրվարի վերջին Ամստերդամում կայանալիք միջազգային մրցաշարին: Փոխել ենք նրա ազատ ծրագիրը, ինչի վրա էլ հիմա նա աշխատում է:
Թինա Կարապետյան/Սիմոն պրու Սենեգալ պարային զույգը մինչև Հելսինկի մեկնելը կմարզվի Կանադայում:
Աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է տեղ զբաղեցնել 20 լավագույնների մեջ:
2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում հայտնվելու վերջին հնարավորությունը կլինի սեպտեմբերին Օբերստդորֆում կայանալիք ընտրական փուլը»,- ասաց Մելանյա Ստեփանյանը: