. . . Ծխելը լիովին կարգելվի

16:54 - 28 Փետ, 2019

Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է ընդունել, որով բոլոր փակ և բաց մարզօջախներում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը: Այս որոշմանը  համամիտ է նաև  միջազգային օլիմպիական կոմիտեն: Ճապոնիայում նախատեսվում է  հիշյալ օրենքն ընդունել 2020 –ի գարնանը:

Նման արգելանք արդեն գործել է Հարավային Կորեայում տեղի ունեցած 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ  << Տոկիո 2020 >> -ը կանցկացվի հուլիսի 24 –ից օգոստոսի 9 –ը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ