60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 2։7 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին։
Թուրք ըմբիշը աշխարհի կրկնակի,Եվրոպայի հնգակի չեմպիոն է։ Հովհաննիսյանը առաջին մրցափուլը հաղթում էր 1։0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում նրան զգուշացրեցին պասիվություն համար և թուրք ըմբիշը կարողացավ պարտերից 7 միավոր վաստակել, հայ ըմբիշը կարողացավ ևս 1 միավոր վաստակել դրանից հետո, բայց ժամանակը չբավարարեց ավելին անելու համար։
Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմրատ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին։ Սահակի համար սա առաջին տարին էր երիտասարդների տարիքային խմբում, նա այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։