Պեկինում, այսօր, օլիմպիական երթուղի է դուրս եկել ձմեռային խաղերի ջահը: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օլիմպիական այգում։ Փոխանցավազքը սկսվել է տեղական ժամանակով 09:16-ին ( Երևանի ժամանակով ՝ 05. 16 –ին /:
Բացումը հայտարարել է ՉԺՀ առաջին փոխվարչապետ Հան Չժենը:
Համավարակի պատճառով զգալիորեն կրճատվել է փոխանցավազքի երթուղին: Այն անցկացվում է առանց հանդիսականների, բանուկ փողոցներից ու տարածքներից հեռու։ Փոխանցավազքը ներառում է 12 փուլ, որին մասնակցում են 14- 86 տարեկան շուրջ 1200 ջահակիրներ։
Օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ այդ իրադարձությանը ներգրավված են ոչ միայն մարդիկ, այլև մեքենաներ: Երկկենցաղ ռոբոտները կրակը կանցկացնեն նաև ստորջրյա երթուղով / Յունդին գետ /, իսկ անօդաչու սարքերը ՝ Շոուգանի արդյունաբերական ավանի տարածքով :