Աշխարհի գավաթի խաղարկության առաջին և երկրորդ փուլերում հաջողության հասան Հայաստանի սպորտային մարմնամարզիկները: Նրանք վստահ մրցելույթներ ունեցան Գերմանիայի Կոտբուսում և Քաթարի Դոհայում:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը իր թիմին այսօր լուսադեմին ուղեկցեց աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ ՝ Եգիպտոսի Կահիրե: Մարզիչը նաև հայտարարել է մեկնողների կազմը. Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Վահագն Դավթյան և Հարություն Մերդինյան:
Ուզում ենք հավատալ ,որ մեր քառյակը դարձյալ հուսալի մրցելույթներ կունենա, անհրաժեշտ միավորներ կվաստակի և կմասնակցի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին:
Իր սաների հաջողությանը չի կասկածում նաև վաստակավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: