Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած գեղասահքի պատանեկան Գրան պրիին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել մենասահորդ Վալերիյա Սիդորովան եւ Վիկտորիա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը։
Պարային զույգի ռիթմիկ պարի ու կանանց կարճ ծրագրի մրցումները տեղի կունենան սեպտեմբերի 12-ին: