Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի / ՖԻԴԵ / հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր Սմբատ Լպուտյանն ընտրվել է << Շախմատը կրթական համակարգում >> հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ – ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու հաջողված փորձը:
Շնորհավորում ենք երևանցի անվանի շախմատային գործչին և մաղթում բեղմնավոր գործունեություն հայրենիքում և ՖԻԴԵ –ում:
ՀԱՕԿ լրատվական բաժին