ԿՐԱԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ԳՈՀԱՑՐԵԼ Է

11:16 - 31 Հուլ, 2020

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  / ԵՕԿ /  նախագահի պաշտոնակատար Նիլս Նյուգորի գլխավորած պատվիրակությունը  այցելել է Լեհաստանի  Կրակով, որտեղ   2023թ․  անցկացվելու են աշխարհամասի երրորդ խաղերը: 

Ուսումնասիրել են  մարզական և բնակելի համալիրները, հանդիպումներ են  ունեցել կազմկոմիտեի, Լեհաստանի ԱՕԿ -ի և սպորտի պատասխանատուների հետ: Քննարկվել են նյութատեխնիկական ապահովման, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և մրցումային ծրագրերին առնչվող հարցեր։

ԵՕԿ  պատվիրակությունը դրական  է գնահատել Կրակովի մարզական կառույցների վիճակը և հույս  հայտնել , որ կհաղթահարվի  համավարակը ու հաջողությամբ կանցկացվեն մարզական երրորդ խաղերը։

Հավելենք, որ  եվրոպական երրորդ ստուգատեսի մի շարք մարզաձևերում կխաղարկվեն  << Փարիզ – 2024 >> -ի  օլիմպիական ուղեգրեր։

 

 

 

 

Այլ նորություններ