ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

10:57 - 26 Հոկ, 2020

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  / ԵՕԿ / գործկոմի առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության 49-րդ գլխավոր ասամբլեայի անցկացման հարցերը։ Այն   նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 27-ին, Հռոմում: 

Ներկայացվել է  ԵՕԿ-ի մինչև 2030թ․  ընկած ժամանակահատվածում ռազմավարական զարգացման հայեցակարգը։

Թե  Ինչ ձևաչափով կանցկացվի EOC- ի ասամբլեան, հայտնի կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում ՝ կախված Եվրոպայում համաճարակաբանական իրավիճակից: 

Գործկոմի ուշադրությանն է ներկայացվել  տեղեկատվություն Կրակովում ՝ Եվրոպական երրորդ  խաղերի, Վուոկատիում, Բանսկա Բիստրիցայում կայանալիք  եվրոպական երիտասարդական  օլիմպիական փառատոների  /EYOF /  նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: 

Նիստը ղեկավարել  են  կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը և գլխավոր քարտուղար Ռաֆայել Պանյոցցին։

 

Այլ նորություններ