Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը / 63 կգ / երրորդ տեղի համար պայքարում 10 : 0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևին և գրավեց երրորդ տեղը: Արժե նշել, որ երևանցի մարզիկը ընդամենը 30 վայրկյանում ծնկի բերեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ:
Կարենը մարզվում է վաստակավոր մարզիչ Սամվել Գևորգյանի ղեկավարությամբ:
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում ճանաչվեց երրորդը:
Տիրանայի մրցագորգերը տրամադրվեցին ազատ ոճայիններին:
Մեր երկիրը ներկայացնում են 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 79 կգ՝ Արման Ավագյանը և 92 կգ՝ Իգոր Սարգսյանը։