Աթլետիկայի միջազգային միությունը / World Athletics / պաշտոնապես հաստատել է երկու համաշխարհային ռեկորդ: Հեղինակներն են եթովպացի Լետեսենբետ Գիդեյը և ուգանդացի Ջոշուա Չեպտեգեյը :
Ռեկորդները գրանցվել են հոկտեմբերին ՝ Վալենսիայում կայացած միջազգային մրցաշարում։ Գիդեյը հինգ կիլոմետր վազքատարածությունը հաղթահարել է 14.06.61 ժամանակում: Նա գերազանցել է իր հայրենակից Տիրունեշ Դիբաբայի 2008 –ին սահմանած բարձրագույն նվաճումը / 14.11.15 /:
Չեպտեգեյը 10 հազար մետրում ցույց է տվել 26.11.00 արդյունք և ավելի քան 6 վայրկյանով բարելավել է եթովպացի Քենենիսի Բեկելեի 2005 –ին սահմանած ռեկորդը / 26.17.53 /։