ԽՍՀՄ ՍՊՈՐՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՎԱՐՊԵՏԻ ՊԱՏՎԻՆ

16:17 - 15 Հուն, 2023

Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական  խաղերի արծաթե մեդալակիր,  Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան  25 –րդ միջազգային մրցաշարը: Հայտավորված են 15 երկրների ազատ ոճային 125 ըմբիշներ: Նրանց շարքում մեծ թիվ են կազմում հեղինակությունները: Հենց միայն Հայաստանի հավաքականում ընդգրկված են Եվրոպայի, աշխարհի առաջնությունների բազմակի  չեմպիոններ   ու մրցանակակիրներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Մանվել Խնձրցյանը, շատերը:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի համար մրցաշարը նախընտրական է: Առաջատարները կմասնակցեն  Սերբիայում սեպտեմբերին  կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ  կխաղարկվեն  Փարիզի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր։

 

 

Այլ նորություններ