Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ 2024թ. օլիմպիական խաղերի օրերին, Փարիզում, շոգ եղանակի դեպքում, միջոցներ կձեռնարկվեն։
« Մենք կապի մեջ ենք կազմկոմիտեի հետ: Տոկիոյում հաջողությամբ իրականացրինք շոգի պայմաններում մրցումները անվտանգ անցկացնելու համար: Նույնը կկիրառվի նաև Փարիզի պարագայում: ՄՕԿ –ը դեռևս երկու տարի առաջ է դիմել համապատասխան մարմիններին, գնահատելու, թե կլիման ինչպես կազդի մրցակցության վրա »,- ասել է Բախը։
Ըստ « Meteo-France » գործակալության տվյալների, 2023թ. հունիսը Ֆրանսիայի երկրորդ ամենաշոգ ամիսն էր 1900 –ից՝ 2023թ.թ. ժամանակահատվածում: