ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2859 միավոր /:
100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը / 40 –րդ, 2699 / և Հայկ Մարտիրոսյանը / 59 –րդ, 2682 /:
Կանանց աղյուսակի առաջատարն է չինուհի Հոու Յիֆանը՝ 2638 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը զբաղեցնում են հաջորդաբար 36-րդ, 69-րդ, 73-րդ և 87-րդ հորիզոնականները: