Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի առաջնության 5-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակներ տոնեցին Հովիկ Հայրապետյանը, Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը: Ոչ-ոքի ավարտվեց Տիգրան Պետրոսյան-Նորայր Թորոսյան պարտիան: 4,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Զավեն Անդրիասյանը: 4 միավորով երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն է: 3,5 միավոր ունի Արման Փաշիկյանը:
Կանանց մրցաշարում միակ ոչ-ոքին գրանցվեց Արմինե Բաբայան-Նարինե Գասպարյան պարտիայում: Հաղթանակ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Հայրապետյանը, Աննա Սարգսյանը: Առաջատարի դիրքում ամրապնդվում է Մարիա Գևորգյանը, ով ունի 5 միավոր:
ՀԱՕԿ լրատվության բաժին