Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող:
40 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին ուժեղ է գտնվել ռուսաստանցի Կարինա Մինիկաեւայից: Սուսաննա Ստեփանյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մեսրոպ Նիկոյանը (50 կգ), Էդուարդ Եզիկյանը, Ռուբեն Հակոբյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ստյոպա Դարբինյանը, Գեւորգ Մանուկյանը (երկուսն էլ՝ 60 կգ), Վահե Աղանյանը, Դավիթ Աբրահամյանը (երկուսն էլ՝ 66 կգ) մեդալ չեն նվաճել: