Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով Ռիոյի «Թեստ-իվենթ»-ում Արթուր Դավթյանին կհաջողվի ընդգրկվել 5 լավագույնների շարքում:
«Ես գոհ եմ տղաների ցույց տված արդյունքներից, քանի որ ավելի լավ են անում վարժությունները քան, մարզումների ժամանակ է: Մրցակցությունը շատ մեծ է, քանի որ որոշվելու է հավաքականի կազմը՝ Եվրոպայի առաջնության համար: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին, ով մասնակցելու է Ռիոյում ապրիլին կայանալիք «Թեստ-իվենթ»-ին, ապա կարծում եմ Դավթյանին կհաջողվի մտնել 5 լավագույնների մեջ: «Թեստ-իվենթ»-ին մասնակցելու են 35 մարմնամարզիկներ: Հարություն Մերդինյանը արդեն սկսել է բարդեցնել իր վարժությունը: Հայաստանի այս առաջնությունում նա ներկայացավ ավելի բարդ ծրագրով: Մեզ պետք չէ, որ այժմ լավ մարզվիճակ հավաքի, բայց նա իր նոր վարժությունը կատարեց սկզբից մինչև վերջ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Սերոբյանը:
Մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը բազմամարտում Հայաստանի չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը:
Մարմնամարզիկներ Հուրի Գեբեշյանը և Արթուր Դավթյանը իրավունք են ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքները կրկնելու դեպքում կնվաճեն Օլիմպիական խաղերի ուղեգիր: «Թեստ-իվենթ»-ը կկայանա ապրիլի 16-22-ը Ռիոյի օլիմպիական մարզահամալիրում:
ՀԱՕԿ լարտվության բաժին