Բուխարեստում մարտի 13 – 19 –ը կանցկացվի Եվրոպայի մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների առաջնությունը:
Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները. Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Խաչատրյանը (67 կգ), Հայկ Ասատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (125 կգ):