ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հայտնոմ է ․ << Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի առաջնության 2-րդ տուրի «Էրեբունի»-«Կիլիկիա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 92 ։ 82 հաշվով:
«Կիլիկիան» հաղթեց միայն չորրորդ քառորդում, իսկ նախորդ երեքում քառորդներում առավելությունը «Էրեբունիինն» էր:
Խաղում ամենաարդյունավետը Ջորդան Թեյլորն էր՝ վաստակած 35 միավորով: Նա 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում:
Նոր մրցաշրջանում «Էրեբունին» տոնեց առաջին հաղթանակը, իսկ «Կիլիկիան» դեռ հաղթանակ չունի:
VBET Հայաստանի կանանց առաջնությունում «Հատիս»-ը հյուրընկալվելիս վստահ հաղթանակ տարավ / 69 ։ 43 / «Էրեբունի» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Սեդրակյանը / Էրեբունի , 23 միավոր / >>։