<< Փարիզ 2024 >> - ը նպատակ ունի դառնալ պատմության մեջ ամենակայուն և էկոլոգիապես մաքուր խաղերը: Սակայն շատ մարզիկներ դժգոհություն են հայտնում, որ օլիմպիական գյուղում օդորակիչներ չեն տեղադրվել: Իսկ ահա կանխատեսվում է, որ եվրոպական ամառը չափազանց շոգ է լինելու:
Բանն այն է, որ օլիմպիական ավանը նախագծվել է առանց օդորակման սարքերի: Փոխարենը օգտագործվելու են բնական ռեսուրսներ և, ինչպես Լուվրում է, գործելու է ստորգետնյա սառեցման համակարգ:
Այնուամենայնիվ, շատ մարզիկներ կարծում են, որ դա բավարար չի լինի հանգստի կարևոր ժամանակահատվածներում իդեալական ջերմաստիճան ունենալու համար:
Սա նկատի ունենալով, մարզիկները, լավագույն արդյունքների հասնելու համար, պլանավորում են իրենց օդորակիչը բերել Փարիզի օլիմպիական գյուղ:
Հիշենք, որ անցած ամառ Ֆրանսիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը գերազանցեց 35 ° - ը: