ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԱՎԱՆՈՒՄ

11:47 - 01 Նոյ, 2023

Նոյեմբերի 13 – 25 –ը   Հայաստանի ծանրամարտի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները կմասնակցեն Մեքսիկայի Գավադալահարա քաղաքում  անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Դրան կհաջորդի մեր տղամարդկանց և կանանց ազգային գլխավոր թիմերի մասնակցությունը Քաթարում  դեկտեմբերի 2 –ին մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը:

Լավ մասնակցություն ապահովելու նպատակով մայրաքաղաքի Օլիմպավանում այսօր սկսվեց նշած համակազմերի ուսումնամարզական հավաքը: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պարապմունքներում ընդգրկել է  22 մարզիկ – մարզուհիների:

Այլ նորություններ