Երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան << Հանրապետական >> մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի << Ալաշկերտ >> - << Ռեյնջերս >> պատասխան հանդիպումը։ Գրանցվեց գոլազուրկ ոչ –ոքի ՝ 0 : 0 : Սա նշանակում է, որ Հայաստանի թիմը դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից , քանզի օգոստոսի 19 –ին, Գլազգոյում տեղի ունեցած թիմերի առաջին խաղում հաղթել էին տանտերերը ՝ 1 : 0: Երկու հանդիպումների արդյունքով հաղթեց և պայքարը շարունակելու իրավունք նվաճեց շոտլանդական ակումբը:
<< Ալաշկերտը >> այնուամենայնիվ կշարունակի խաղալ եվրոպական ստուգատեսում ՝ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Միմյանց հետ մրցող 32 թիմերը բաժանված են չորս խմբի , յուրաքանչյուրում ութական թիմ: Հայաստանի չեմպիոն << Ալաշկերտը >> երրորդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են Գերմանիայի << Յունիոնը >> , Բուլղարիայի << ԲԿՄԱ Սոֆիան >> , Նիդեռլանդների << Վիտեսը >>, Սլովակիայի << Սլովան Բրատիսլավան >>, Չեխիայի << Յաբլոնեցը >> , Էստոնիայի << Ֆլորան >> և Ղազախստանի << Կայրաթը >>:
Այսօր ՝ օգոստոսի 27 -ին, կկայանա խմբային փուլի վիճակահանությունը: