Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին:
Խաղաղ արդյունք գրանցվեց Հրանտ Մելքումյանի, Մանուել Պետրոսյան-Արման Փաշիկյան զույգի, Զավեն Անդրիասյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներում: Իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը:
Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է կես միավորով հետ մնում առաջատարներից: 5 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:
ՀԱՕԿ լրատվության բաժին