ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

10:27 - 01 Հուն, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հնարավոր է  մեկական մարզիկ –մարզուհի   օլիմպիական երդում տա: 

Կազմակերպիչների կարծիքով նման   նախաձեռնությունը կօգնի հասնել գենդերային հավասարության, որն ընդգրկված է  ՄՕԿ –ի  <<  Օլիմպիական օրակարգ  - 2020 + 5  >>  ծրագրում: 

Հիշենք, որ  1988թ. Սեուլի խաղերում երդվեցին  հանդբոլիստ Սոնգ Մի-նա-ն և բասկետբոլիստ Հուր Ջեն: Փաստորեն այդ  ձեւաչափն անցկացվել է միայն մեկ անգամ: 

Ի դեպ,  միջազգային օլիմպիական կոմիտեն  Տոկիոյի խաղերն անվանել է պատմության մեջ առաջինը, որը պահպանել է գենդերային հավասարակշռությունը: Մասնակիցների գրեթե 49 տոկոսը կանայք են: 

ՄՕԿ-ը նաև կոչ  է արել  ազգային օլիմպիական կոմիտեներին դիտարկել տարբեր սեռի երկու դրոշակակիր ունենալու հնարավորությունը: 

 

Այլ նորություններ