Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:
Մանուելը մի փոքր անվստահ մեկնարկեց, սակայն առաջնության երկրորդ հատվածն անցկացրեց վերելքով եւ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ եզրափակիչ տուրում հավասարվեց չեմպիոն դարձած նորվեգացի Այան Տարիին, սակայն ոսկին զիջեց լրացուցիչ գործակիցներով:
Հայկ Մարտիրոսյանը 7,5 միավորով 16-րդն է, Տիգրան Հարությունյանը՝ 43-րդը (6,5 միավոր) :
Աղջիկների առաջնությունում Սիրանուշ Ղուկասյանը 5,5 միավորով պայքարն ավարտեց 41-րդ հորիզոնականում: