Մինսկի խաղերի ճանապարհին

10:45 - 13 Փետ, 2019

Ամենայն հավանականությամբ հունիսին Մինսկում անցկացվող եվրոպական մարզական երկրորդ խաղերի բադմինթոնի մրցաշարի մասնակիցների ցանկում  տեղ կունենա նաև երևանցի Լիլիթ Պողոսյան անունը: Նա այժմ աշխարհի 1000 բադմինթոնիստուհիների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 235 –րդ հորիզոնականը:

Հայ մարզուհին լավ սկսեց Իրանի Կարաջ քաղաքի միջազգային մրցաշարը: Մեկնարկում հաղթելով / 21 : 18 և 21 : 17 /  տանտիրուհիների առաջատարին, նա մտավ 1 / 16 եզրափակիչ: Հաջող էր նաև երկրորդ փուլում ինդոնեզացի մարզուհու հետ պայքարի սկիզբը: Բայց երևանցին ոտքի վնասվածք ստացավ և բժիշկների պահանջով դադարեցրեց մրցելույթը: Հայ մարզուհին  այժմ ապաքինվում է և նպատակ ունի հանդես գալ փետրվարի 28 –ին Սլովակիայի Տրենշին քաղաքում սկսվող վարկանիշային մրցաշարում: Ի դեպ, միավորներ տվող միջոցառումները շարունակական են: Այսպես, մարտի 7-ին ` Պորտուգալիայում , նույն ամսի 16 –ին ` Շվեյցարիայում և այդպես, մինչև Մինսկի ստուգատեսը, նշանակված են վարկանիշային մրցումներ:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ