ԳԵՐԱԶԱՆՑԵՑԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

10:37 - 25 Հոկ, 2021

Չեռնոգորիայի Բուդվա քաղաք՝  Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնություն մեկնելուց առաջ մեր հավաքականի ավագ մարզիչ, բազմափորձ Վազգեն Բադալյանը  զրույցում ասաց, որ մեր մարզիկները վատ չեն նախապատրաստվել: Մրցաշարում պետք է կարևորվի հաղթելու ձգտումը, անկոտրում կամքի դրսևորումը: Եթե այդպես լինի, ապա մեր պատվիրակներից մի քանիսը տեղ կունենան պատվո պատվանդանի վրա . . .

Զրույցից հասկացանք, որ  Վազգեն Բադալյանը չգերագնահատեց իրականությունը և, հավատարիմ մնալով իր բնավորությանը, զուսպ արտահայտվեց սաների ընդհանուր պատրաստականության մասին:

Առաջնությունը սկսվեց, մարզիկները հաղթում – պարտվում էին, իսկ մենք հիշում էինք նրա խոսքը:  Ինչպես միշտ, նա այս անգամ էլ չսխալվեց: Հայաստանի հավաքականը գերազանցեց սպասելիքները և նվաճեց   հինգ մեդալ / երկուական ոսկե, արծաթե և մեկ բրոնզե /:

Իրենց  օգտին միայն հաղթանակներ գրանցեցին, առաջնության հաղթող ճանաչվեցին և չեմպիոնի ոսկե մեդալին արժանացան     Հենրի Սահակյանը / 51  կգ /  ու Հենրիկ Ճղրիկյանը / 86 կգ /: Նրանց թիմակիցներ Մանվել Պետրոսյանը / 57 կգ / և աղջիկների մրցաշարի մասնակից    Էլիդա Քոչարյանը / 60 կգ /  գրավեցին երկրորդ տեղը և պարգևատրվեցին  արծաթե մրցանակով,  իսկ  Էրիկ Իսրայելյանը  / 60 կգ / ճանաչվեց երրորդը և բավարարվեց <<   բրոնզով  >>:

Թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավեց պատվավոր երրորդ տեղը:

Այլ նորություններ