Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի << Ա >> լիգայի առաջնությունը: Մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվեցին հետևյալ կերպ. << Արագածը >> և <<Ուրարտուն >> 37 –ական միավորով զբաղեցրին առաջին և երկրորդ հորիզոնականները: 28 –ական միավորով հաջորդեցին ՖԻՄԱ – ն և << Երևանը >> : << Էրեբունին >> զբաղեցրեց հինգերորդ / 26 միավոր /, իսկ << Գյումրին >> վերջին ` վեցերորդ տեղը / 23 միավոր /:
Առաջիկայում ընտրական փուլի ծրագրով միմյանց հետ կմրցեն 3 – 6 –րդ տեղեր գրաված թիմերը: Այդ քառյակի առաջին հանդիպումներում իրար հետ կհանդիպեն ՖԻՄԱ - << Գյումրի >> և << Երևան >> - << Էրեբունի >> թիմերը: Երկու լավագույններն այնուհետև պայքարի կբռնվեն աղյուսակի առաջատարների ` << Արագածի >> և << Ուրարտուի >> հետ: Վճռական այդ փուլում կորոշվի երկրի չեմպիոնը, փոխչեմպիոնը և երրորդ մրցանակակիրը: