ՎԱՂԸ ՝ ՈՒԵԼՍՈՒՄ

10:27 - 15 Հուն, 2023

ՀՖՖ –ն հայտնում է, որ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում է:

Մեր ընտրանին վաղը ՝  հունիսի 16-ին,  Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի երրորդ տուրի ծրագրով, կմրցի Ուելսի ազգային թիմի հետ:

Պետրակովը մրցավայր է ուղեկցել  հետևյալ ֆուտբոլիստներին. Արսեն Բեգլարյան, Ստանիսլավ Բուչնեւ, Օգնյեն Չանչարեւիչ, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան,Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Դավիդ Դավիդյան, Կամո Հովհաննիսյան, Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան, Էդուարդ Սպերցյան, Հովհաննես Հարությունյան, Վահան Բիչախչյան, Ժիրայր Շաղոյան, Ուգոչուկվու Իվու, Արտակ Դաշյան, Վբեյմար Անգուլո, Հրանտ-Լեոն Ռանոս, Տիգրան Բարսեղյան եւ Արթուր Սերոբյան:

Ուելսում թիմին կմիանան Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Այլ նորություններ