« ՉԿԱ ՍՊՈՐՏ ՝ ԱՌԱՆՑ ԱՐԴԱՐԱՑԻ ԽԱՂԻ»

11:17 - 05 Օգո, 2024

Արդարացի  խաղի միջազգային կոմիտեն (CIFP) համագործակցելով միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ հայտարարել  է «Արդարացի խաղի ասպետ» մրցանակի մրցույթ: Այդ պատվին կարող են արժանանալ նաև Փարիզի  օլիմպիական խաղերի ընթացքում բացառիկ ազնիվ  արարք ցուցաբերող մարզաշխարհի ներկայացուցիչները:

CIFP-ը ՄՕԿ-ի կողմից ճանաչված կազմակերպություն է, որը 1963թ. հիմնադրել է  ֆրանսիացի Ժան Բորոտրան: Այն նպատակ ունի  խթանելու արդար խաղի գաղափարները սպորտում և դրանից դուրս:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ռենե Մաուն, 1965թ.  մայիսի 20-ին,  բոբսլեյի իտալացի չեմպիոն Էուջենիո Մոնտիին (1928-2003) է հանձնել  գավաթը՝ 1964թ.  Ինսբրուկում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ ցուցադրած մարզական արարքի համար։

2024թ. մրցանակի հիմնադրման 60 –ամյակն է և այդ առթիվ  անվանակարգերն այժմ բաց են բոլորի համար: Ազգային օլիմպիական կոմիտեները, միջազգային ֆեդերացիաները, մարզիկները, մարզիչները և հանրությունը կարող են հայտերը ներկայացնել CIFB:

CIFB-ի նախագահ դոկտոր Ջենո Քամուտին այդ առթիվ  ասել է. «Չկա սպորտ՝ առանց արդարացի խաղի: Մենք ուրախ ենք ձեզ հետ համագործակցելու այս կարևոր մրցանակի համար: Ես խրախուսում եմ բոլորին, ովքեր ներգրավված են օլիմպիական շարժման մեջ և  կառաջադրեն մարզական բացառիկ դրսևորումները»:

Հպարտությամբ ենք նշում, որ  Հայաստանից առաջինը « Արդարացի խաղի ասպետի »   կոչմանն է արժանացել հայրենական սպորտի նահապետ, Հելսինկիի օլիմպիական խաղերում երկուական ոսկե և արծաթե մեդալ նվաճած, մարմնամարզիկ, Մեծն Հրանտ Համազասպի Շահինյանը: Նրան պարգևը հանձնվել է 1995թ. Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում:  

 

 

 

Այլ նորություններ