ՓԱՐԻԶԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

12:07 - 23 Մայ, 2023

2024թ. անցկացվելիք ամառային   օլիմպիական խաղերի բացման օրը՝ հուլիսի 26 –ին,  Փարիզում,  կարգուկանոնի պահպանմանը  կհետևեն  շուրջ 45000 ոստիկաններ: Բացի այդ,   քաղաքում կտեղադրվեն նաև  լրացուցիչ 400 տեսախցիկներ:

Ինչպես հայտնի է, ստուգատեսի  բացման հանդիսավոր արարողությունը կանցկացվի Սենա գետի վրա։ Սպասվում է 10000 մարզիկների մասնակցություն, ովքեր վեց կիլոմետրանոց երթուղին կհաղթահարեն Աուստերլից կամուրջից մինչև Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Յենա կամուրջը՝  ժամանցային նավերով։ Արարողության ընթացքին ափից կհետևի ավելի քան   500 հազար մարդ։ 

Մեկ  կմ տեղամասում հերթապահելու են 3750 ոստիկաններ ու ժանդարմներ:

Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են շուրջ  320 միլիոն եվրո հատկացնել անվտանգության հարցերի աշխատանքների համար:  

Այլ նորություններ