Երևանում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի հանրապետական ֆեդերացիայի կոնֆերանսը։
Ներկայացնում ենք ՀՇՖ –ի տարածած հաղորդագրությունը. << Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը ամփոփեց ֆեդերացիայի վերջին 5 տարվա աշխատանքը։
Այնուհետև վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ներկայացրեց 5 տարիների ֆինանսական հաշվետվությունը։
Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը, ով 2004 թվականից Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։
Նախագահի առաջին տեղակալը Սմբատ Լպուտյանն է, նախագահի տեղակալը՝ Լևոն Յոլյանը, գործադիր տնօրենը՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Մարիա Գևորգյանը։
Ֆեդերացիայի նոր խորհրդի անդամների կազմը․
1․ Սերժ Սարգսյան
2․ Սմբատ Լպուտյան
3․ Լևոն Յոլյան
4․ Տարոն Մարգարյան
5․ Հրաչիկ Թավադյան
6․ Մարիա Գևորգյան
7․ Աշոտ Վարդապետյան
8․ Գաբրիել Սարգսյան
9․ Էլինա Դանիելյան
10․ Արտաշես Մինասյան
11․ Վահագն Խաչատրյան
12․ Հովիկ Խալիկյան
13․ Գագիկ Գևորգյան
14․ Աղասի Ինանց
15․ Տիգրան Լ․ Պետրոսյան
16․ Արման Փաշիկյան
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ստեղծվել է 1927 թվականին։ Հայաստանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամ է 1992 թվականից: Հենց այդ տարվանից սկսվում են երկրի շախմատիստների խոշորագույն հաջողությունները միջազգային ասպարեզում:
1970 թվականից Երևանում գործում է շախմատի տունը, որը 1984-ից կրում է Տիգրան Պետրոսյանի անունը: 1971 թվականին հիմնվել է շախմատի մասնագիտացված դպրոցը: 2002 թվականին հիմնադրվել է Հայաստանի շախմատի ակադեմիան, որն այժմ ունի 55 մասնաճյուղ: Երևանի բոլոր համայնքներում գործում են շախմատի մասնագիտացված դպրոցներ: 2011թ.-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում շախմատը ընդգրկված է ծրագրային առարկաների շարքում >>: