ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասկարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:
Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը / 56-րդ, 2681 միավոր / և Հրանտ Մելքումյանը / 95 –րդ, 2649 միավոր /:
Կանանց աղյուսակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը / 2650 /:
Մեր Էլինա Դանիելյանը 31 –րդն է / 2441 /, Իսկ ահա Աննա Սարգսյանը 55 –րդն է / 2395 /, իսկ Լիլիթ Մկրտչյանը 76-րդ – րդն է / 2378 /: