ՀԱՇՎՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ . . .

12:47 - 16 Դեկ, 2022

Իտալիայի  Ֆրիուլի, Վենեսիա և Ջուլիա   քաղաքներում 2023թ. հունվարի 21 – 28 –ը  կանցկացվի երիտասարդական սպորտի հերթական օլիմպիական ստուգատեսը / EYOF-2023 / :

Մինչ փառատոնը , որի  մեկնարկին մնացել  է 36 օր, տեղի է ունեցել կրթական համաժողով՝ « Օլիմպիական արժեքներ » թեմայով, որը կազմակերպել են կազմկոմիտեն ու երկրի կրթության և  գիտության նախարարությունը:

Միջոցառման մասնակիցները  տեղեկացել են օլիմպիական չեմպիոնների, սպորտի էթիկայի,  բարոյական արժեքների, դոպինգի դեմ պայքարի, ճիշտ սնվելու,  սպորտում արհեստական ինտելեկտի կիրառման մասին և այլն։ 

Բանախոսներն իրենց ելույթներում  նշել  են  կրթության և սպորտի փոխհարաբերությունների մասին, որ սպորտը  կյանքի հիանալի դպրոց է, որտեղ բոլորը կոչված են հարգելու միմյանց և միևնույն կանոնները:

Լուրջ  մարզիկը  պետք է  հետևի  փորձառուների խորհուրդներին, մրցավարի որոշումներն ընդունի առանց առարկության, հաղթի առանց անբարտավանության, իսկ պարտությունն ընդունի որպես ուսոցողական փորձություն:

16-րդ  ձմեռային օլիմպիական փառատոնին  կմասնակցի 14 – 17 տարեկան  2300 մարզիկ – մարզուհի: Նրանք մեդալների համար կպայքարեն լեռնադահուկային սպորտ, բիաթլոն, դահուկավազք, գեղասահք, հոկեյ, շորթ-տրեկ, սնոուբորդ, քյոռլինգ, ֆրիսթայլ, լեռնագնացություն, դահուկացատկ մարզաձևերում:  

 

Այլ նորություններ