Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն իրենց վատ չեն դրսևորում Բուդապեշտում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Մեր հավաքականի հաշվեկշռում արդեն կա երեք պարգև: Արման Անդրեասյանը / 70 կգ / նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Նա եզրափակիչում, միավորների նվազագույն տարբերությամբ / 1 : 2 /, զիջեց վրացի Զուրաբ Յակոբաշվիլուն:
Երրորդը ճանաչվեց Մանվել Խնձրցյանը / 57 կգ /: Նա տուն կվերադառնա բրոնզե մեդալով:
Մեր պատվիրակությունը ևս մեկ մեդալ արդեն ունի: Այսօր երեկոյան, եզրափակիչ գոտեմարտում, Արսեն Հարությունյանը մրցելու է թուրք Սուլեյման Աթլիի հետ: Հուսանք, որ Արսենը կհաղթի և մեր հավաքականը կունենա նաև ոսկե պարգև:
Պատվո պատվանդան բարձրանալու հույս է փայփայում Հրայր Ալիխանյանը / 74 կգ /: Նա այսօր կպայքարի բրոնզե մեդալակիր դառնալու համար: