Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումով ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվի Սենեգալի մայրաքաղաք Դաքարում ՝ 2022թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 9-ը։
Հոկտեմբերի վերջերին Սենեգալում եղանակը չորային է և մրցաշարերը հնարավոր է անցկացնել բացօթյա խաղահրապարակներում։ Կարևոր է և այն ,որ մրցողները կմասնակցեն նոյեմբերի 1 –ին կայանալիք Աֆրիկայի երիտասարդության օրվան նվիրված տոնակատարությանը։
Գործկոմը հաստատել է << Դաքար -2022 > խաղերի ծրագրում ընդգրկել նաև ուշու և << խառը թիմ >> անվանումով / չորսական տղաներ ու աղջիկներ ունեցող / բեյսբոլ –5 մարզաձևերը։ Դրանք մատչելի են սենեգալցի երիտասարդների համար։ Ի դեպ, ուշուն մեծ տարածում է գտել և այժմ այդ մարզաձևով աշխարհում զբաղվում է ավելի քան 120 միլիոն մարդ։
Ավելորդ չէ նշել,որ ընդհանրապես առաջին անգամ է օլիմպիական մարզահանդես անցկացվելու << Սև աշխարհամասում>>։