Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2 - 4-ը։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Փոխանցավազքը նշանակված է օլիմպիական երեք մրցավայրերում: Մեկնարկը կսկսվի Պեկինից՝ փետրվարի 2-ին, ապա ջահը կայցելի ևս մի քանի վայրեր և փետրվարի 4-ին կրկին կվերադառնա Պեկին:
Փոխանցավազքին կմասնակցի շուրջ 50 ջահակիր։