Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ

10:33 - 02 Նոյ, 2017

Շախմատի Եվրոպայի առաջնությունում այսօր հանգստյան օր է:

Նոյեմբերի 3-ին կայանալիք վեցերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ:

Հինգերորդ տուրից հետո մեր ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը:

Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական եւ վաղը կխաղա Հունգարիայի թիմի հետ:

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ