Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց նորվեգական շախմատային մրցաշարում:
Norway chess մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը մրցում էր Նիլս Գրանդելիուսի հետ սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 32-րդ քայլին՝ ոչ-ոքի արդյունքով: Այժմ Արոնյանն ունի մեկ միավոր: 1,5-ական միավոր ունեն երեք առաջատարները:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Չաո Լին է:
ՀԱՕԿ լրատվության բաժին