Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ ավարտեց ուսումնամարզական հավաքը Վլադիկավկազում:
Վերադարձից առաջ մարզիչը Armnoc.am-ին տեղեկացրեց, որ հավաքը ծառայել է նպատակին, եւ հայտնեց մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները:
Նրանք են. 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե: