ԱՄՆ Օրեգոն նահանգում շարունակվում է աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցած մարզաձևի համաշխարհային խորհրդի համաժողովում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ:
Հայտարարվել է, որ 2024թ. աթլետիկայի աշխարհի առաջնությունը կանցկացվի Խորվաթիայում , իսկ 2026 –ինը ՝ ԱՄՆ –ի Ֆլորիդայում, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն ընտրվել է 2025թ. մրցավայր:
Հատկանշական է Տոկիոյի ընտրությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Տոկիոն վերջապես հնարավորություն կստանա լեփլեցուն երկրպագուներով տեսնել գլխավոր ստադիոնը: Հատկապես դա կուրախացնի այն մարզասերներին, ովքեր համավարակի սահմանափակումների պատճառով զրկված են եղել օլիմպիական խաղերում սպորտի թագուհու առաջատար վարպետների ելույթներին հետևելու հնարավորությունից: