ՄԵՐ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

11:47 - 01 Նոյ, 2024

Առաջիկա կիրակի օրը   Լեհաստանի Ռաշին քաղաքին հրաժեշտ կտան Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնության մասնակիցները: Իսկ մեր պատվիրակները շարունակում են իրենց գոհացնող ելույթները: 

20 տարեկաններից հաղթողի պատվին արժանացավ 81 կգ քաշային  Էմմա Պողոսյանը՝ 218 կգ / 100 + 118 / : 

Պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեց նաև մինչև 23 տարեկանների մրցավեճի հաղթող,  89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը՝ 350 կգ /157+193 /: Նույն  քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ  Մնացական Աբրահամյանը՝ 343 կգ / 152+191  /:

Մեր պատվիրակության հաշվին երկամարտի գումարով արդեն գրանցվել է ութ  ոսկե, մեկ արծաթե և երեք  բրոնզե պարգև:

 

Այլ նորություններ