ՇՎԵԴԻԱՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է

11:07 - 10 Փետ, 2023

Շվեդիայի մարզական  փորձագետները  կուսումնասիրեն  2030թ.  ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու հնարավորությունը:  

Հարցի վերաբերյալ  նախնական պատկերացում կա, մնում է պարզել, թե արդյոք պայմանները բավարար են նման կարգի միջոցառում անցկացնելու համար:  

Ի դեպ, Ստոկհոլմը ընդունել է 1912թ. օլիմպիական խաղերը։ 

Շվեդիան մասնակցել է  նաև 2026թ.  ձմեռային մարզահանդեսի  ընտրություններին, սակայն պարտվել է Իտալիային։ Այդ հանդիպման ժամանակ պարզվել է, որ միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ),  այնուամենայնիվ, հավանության է արժանացրել շվեդների ներկայացրած  հայեցակարգը:

Այսպիսով, 2030թ.  ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունքի համար կպայքարեն ԱՄՆ-ը (Սոլթ Լեյք Սիթի), Ճապոնիան (Սապորո) և Շվեդիան ( քաղաքը դեռ հստակեցված չէ): 

Վերջնական որոշումը կհրապարակվի ՄՕԿ –ի 140-րդ նստաշրջանում, որն այս տարի կանցկացվի Մումբայում։ 

Այլ նորություններ