Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեին հաջողվել է երկարաձգել պայմանագրերը հովանավորների հետ: Օլիմպիական խաղերի պատմությունում Տոկիոյի խաղերը ամենամեծ աջակցությունն են ստացել հովանավոր ընկերությունների կողմից: Այդ համագործակցությունը կշարունակվի բոլոր 68 գործընկերների հետ։ Այս մասին հայտնել է << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին:
Պայմանագրերի ժամկետն ավարտվում է տարեվերջին: Դրանց թվում են Toyota Motor- ը, Bridgestone- ը և Panasonic- ը: