ՓԱՐԻԶԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

10:52 - 09 Հուն, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)  << Փարիզ -2024 >>   համակարգող հանձնաժողովի հերթական  նիստում  քննարկվել են մարզահանդեսի  նախապատրաստական աշխատանքները: 

Հանձնաժողովի նախագահ Պիեռ-Օլիվիե Բեկերս-Վիեժանն ասել է, որ մոտենում  է   Տոկիոյի  օլիմպիական խաղերի մեկնարկը և   Փարիզը պատրաստ է ստանձնել էստաֆետը:

Օլիմպիական դրոշը կազմակերպիչներին   կհանձնվի Տոկիոյի  մարզահանդեսի փակման արարողության ժամանակ: 

Զգալի առաջընթաց կա ֆրանսիացիների աշխատանքում , չնայած հասարակության համար աներևակայելի դժվար ժամանակաշրջանին:

Նախապատրաստությունը շարունակվում է  ՄՕԿ –ի <<  Օլիմպիական օրակարգ 2020 + 5 >>  ծրագրով:

Կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուն հայտնել է,  որ առաջիկա ամիսներին  վերջնական տեսքի կբերվեն  բացման և փակման արարողությունների, օլիմպիական ջահի փոխանցավազքի, կամավորական ծրագրերի, ֆինանսավորման, հովանավորների, մարզահամալիրների  և այլ հարցերի աշխատանքները:

 

 

Այլ նորություններ