ԵՐԿՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴ

10:37 - 30 Հուն, 2023

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսն ասել է, որ աշխարհամասի ամառային հաջորդ ՝ չորրորդ խաղերի մրցավայր դառնալու երկու հավակնորդ երկիր կա:

« Մենք բանակցություններ ենք վարում թեկնածուների հետ՝ 2027թ. խաղերը անցկացնելու համար: Քննարկումները շարունակվում են: Համոզված եմ, որ կունենանք հուսալի կազմակերպիչ։

Եվրոպական խաղերի նպատակն է մրցավայր բերել աշխարհամասի  լավագույն մարզիկներին: Ծրագրում ընդգրկվող մարզաձևերը կլինեն կամ օլիմպիական խաղերի, կամ՝  Եվրոպայի առաջնության որակավորման փուլեր։ Պետք է գնահատել նաև կազմակերպիչ երկրի  նախասիրությունը և համագործակցել մարզական ֆեդերացիաների հետ:  

Հաջորդ խաղերը տեղի կունենան Լոս Անջելեսի օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ՝ 2027թ.:  Օլիմպիական խաղերի ծրագրից ելնելով՝  կորոշվեն եվրոպականի մրցաձևերը »,- ընդգծել  է  Կապրալոսը։

Այլ նորություններ