Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 56 կգ քաշային Արամ Ավագյանը քառորդ եզրափակիչում հաղթեց ռումինացի Նիկոլաե Անդրեանային , իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ և հոկտեմբերին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի վարկանիշային առաջնությանը մասնակցելու իրավունք:
Վճռական փուլ մտնելու համար Արամը օգոստոսի 14-ին կմրցի բրիտանացի Քայս Աշֆակիհետ:
Քառորդ եզրափակիչի հանդիպումները տանուլ տվեցին մեր մյուս երեք ներկայացուցիչները` Հովհաննես Բաչկովը / 64 կգ / ,Արամ Հովիկյանը /75 կգ / և Կորյուն Սողոմոնյանը / 52 կգ /: