Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը պարտվեցին եզրափակչում

14:40 - 24 Հուլ, 2019

Եվրոպայի գործող չեմպիոն ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց Վանաձորում ավարտված Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարի եզրափակչում:

Հայ ըմբիշը 2:12 հաշվով զիջեց ռուս Աբասգաջի Մագոմեդովին:

57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ազամատ Տուսկաևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով: Նշենք, որ Միհրանը մրցաշարին մասնակցում էր ոտքի վնասվածքով։

Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարի բրոնզե մեդալներ են նվաճել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:

Լուսանկարը՝ vnews.am-ի

 

 

 

Այլ նորություններ