ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

12:17 - 26 Նոյ, 2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը  չեղարկել է  կազմակերպության նոր ղեկավարության ընտրությունը, որը պետք է անցկացվեր  Տաշքենդում,  դեկտեմբերի 20- 21-ին ։

Ֆեդերացիայի գործկոմի անդամ Մաքսիմ Ագապիտովը ՏԱՍՍ գործակալությանն  ասել է, որ նման որոշման հիմք է հանդիսացել IWF-ի նոր սահմանադրության կանոնների ու պահանջների խախտումը։

- IWF-ի ընտրությունները մեծ իրադարձություն են համաշխարհային ծանրամարտի համար: Մարզաձևը ավելի քան 20 տարի գտնվում է կոռումպացված պաշտոնյաների ճիրաններում:  Նախկին նախագահ Թամաշ Այանը ստեղծել է դոպինգի տարածումը կառավարող  համակարգ։ Չնայած կառույցը մաքրելու IWF-ի գործադրած  բոլոր  ջանքերին,  Այանի կողմնակիցները դեռ փորձում են վերահսկել ընտրությունները,  - ասել է Ագապիտովը ։

 

 

Այլ նորություններ