Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի մրցումային 5-րդ օրը Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, թիավարության եւ բադմինտոնի մրցումներում:
Թիավարողներից պայքարի մեջ կմտնեն Արա Վիրաբյանն ու Դավիթ Մարաբյանը, որոնք հանդես կգան երկտեղանոց կանոեի 1000 մետրում։
Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 11։17-ին։
Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը երկրորդ հանդիպումը կանցկացի Երևանի ժամանակով 22:10-ին:
Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ):
Մենամարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 16։00-ին։ Ազատ ոճային ըմբիշներից գորգ դուրս կգան Գարիկ Բարսեղյանը (57կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։
Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:00-ին։